Բավ է պառակտվել
05-10-2015 14:34

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է մալարիայի դեմ դեղամիջոց մշակելու համար

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015-ին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմպբելին, Սատոշի Օմուրային, նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայք մշակելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Նոբելյան կոմիտեի կայքին: Այս տարի բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի էր ներկայացվել 327 մարդ, որոնցից 57-ը՝ առաջին անգամ։

Երեքշաբթի օրը կհայտարարվեն ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Հիշեցնենք, որ Նոբելյան Մրցանակը (շվեդ.՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակությանզարգացմանը նպաստելու համար։ Մրցանակն այս տարի կազմում է 950 հազար դոլար և ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ սահմանվում է հետևյալ բնագավառներում՝

• Գրականություն
• Ֆիզիկա
• Քիմիա
• Ֆիզիոլոգիա և բժշկություն
• Խաղաղարարություն

1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։ Ավանդաբար, Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին ՝ Ալբերտ Նոբելի մահվան օրը, տեղի է ունենում մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: