Բավ է պառակտվել
17-02-2016 16:30

Ուրալում դատում են բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցներ վաճառող աֆերիստների

Դատախազությունը դատարան է հասցրել հանցավոր խմբի 32 անդամների գործը, որոնք խաբեության են ենթարկել Ուրալի ավելի քան երկու հարյուր բնակիչների, կենսաակտիվ սննդային հավելումների քողի տակ նրանց վաճառելով «բոլոր հիվանդությունների դեմ դեղահաբեր»: Ինչպես հիշեցնում է ՌԴ գլխավոր դատախազությունը, խումբը ստեղծվել է 2007 թ. Չելյաբինսկում: Նրանք փնտրել են են միայնակ, տարեց, տարբեր առողջական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող և դժվարին կացության մեջ գտնվող անձանց: Նրանց մասնակիցները վաճառել են չարտոնագրված սննդային հավելումներ` դրանք ներկայացնելով որպես թանկարժեք դեղորայք: