Բավ է պառակտվել
27-02-2014 13:14

Նախորդ տարիների համեմատությամբ ՀՀ-ում ՁԻԱՀ-ով հիվանդներն ավելացել են

ՄԻԱՎ-ի 33 դեպք արձանագրվել է երեխաների մոտ՝ մինչև 18 տարեկան: Նման տվյալներ փոխանցեց Վորդ Վիժն Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Անուշ Սահակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ: «1988թ. սկսած մինչև այս տարվա հունվարի վերջ ՀՀ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնն արաձանագրվել է ՄԻԱՀ-ի 1634 դեպք, որից 238-ն արձանագրվել է նախորդ տարի: Նախորդ տարիների համեմատությամբ սա ամենաբարձր ցուցանիշն է»,-նշեց Անուշ Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ ՄԻԱՎ-ն այնպիսի վարակ է, որ կարող է 8-10 տարի գաղտնի շրջան ունենալ, այդ իսկ պատճառով պետք է պարբերաբար հետազոտվել: «ՄԻԱՎ վարակն արմատական բուժում չունի, օգտագործվում է հակավիրուսային դեղորայք, ինչի արդյունքում հնարավոր է իջեցնել վիրուսի ծանրաբեռնվածությունը արյան և հյուսվածքների մեջ, գրեթե հասնում է զրոյի»,-ընդգշեց բանախոսը:

«Եթե մարդ ժամանակին հետազոտվում է, ՁԻԱՀ-ի փուլը հետաձգվում է, կյանքի որակը բարելավում է, վարակը չի փոխանցում զուգընկերոջը»,-տեղեկացրեց Ա. Սահակյանը: «Արտագնա աշխատանքի գործոնը մեծ դեր ունի ՄԻԱՎ-ով վարակվելու ու փոխանցելու առումով: Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը շատ բարձր է, քան Հարավային Կովկասի երկրներում»,- ընդգծեց Վորդ Վիժն Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը: