Բավ է պառակտվել
13-03-2014 18:33

Ի՞նչն է մեզ ստիպում հորանջել

Մեզանից գրեթե բոլորին հետաքրքրում, թե ինչո՞ւ ենք մենք հորանջում, կամ ի՞նչն է մեզ ստիպում հորանջել: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաներ gisher.news-ն փոձել է գտնել Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, քնաբան, նյարդաբան, բ.գ.թ Սամսոն Խաչատրյանի օգնությամբ: ՙԸստ ամենագլխավոր վարկածի՝ հորանջելը խոսում է քնկոտության մասին: Մեկ այլ վարկածի համաձայն հորանջում ենք երբ ձանձրանում ենք: Վարկածները շատ են ու տարաբնույթ, և մասնագետները դրանք բաժանել են երկու խմբի՝ ֆիզիոլոգիական և հաղորդակցական:՚,-նշեց մասնագետն ու ավելացրեց, որ առաջին խմբում ներառված վարակծներից մեկի համաձայն դա թթվածնային քաղցի դրսևորում է: Սակայն, բժշկի խոսքով սա բժշկական ապացույց և հիմնավորում չունի: ՙԵրկրորդ խումբը մասնավորապես առաջ է եկել հաշվի առնելով այն հանգամանքն, ըստ որ հորանջելը վարակիչ է և հորանջում են ոչ միայն մարդիկ: Բերեմ մեկ օրինակ. կապիկների ցեղախմբում, որ կապիկն ավելի դասով բարձր է նա ավեի շատ է հորանջում, հետևաբար մասնագետները եկել են այն եզրակացության, որ սա էվոլուցիայից մնացած բնազդ է՚,-ասաց Սամսոն Խաչատրյանը: Քնաբանը նաև նշեց, որ լիակատար հորանջելուց զրկվելը կարող է առաջացնել, հաճույքից զրկված լինելու զգացողություն:
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հարմար ժամանակ հորանջել ազատ, անկաշկանդ, ձայնով ու ժեստերով:

Տաթև Առաքելյան