Բավ է պառակտվել
28-02-2014 12:28

՛՛Ձեր փորի մեջ քյաբաբ է, մեր արգանդում երեխա՛՛. Կանայք բողոքում են հղիների որոշ ծառայությունները վճարովի դարձնելու դեմ

Հայաստանում ծնելիությանը նպաստելու համար մի բան էր լավ. Անվճար ծննդօգնություն, բայց անգամ այդ պայմաններում ծնելիության մակարդակը բարձր չէ: Սոցիալական խնդիրների ու շարունակական թանկացումների հետևանքով, այսօր երիտասարդները մեկ երեխայից ավել ցանկություն չունեն ունենալու:
Իսկ հիմա էլ մի նոր որոշման համաձայն հղիներին տրվող որոշ ծառայություններ մարտի 1-ից դառնալու են վճարովի. Որոշ անալիզների համար հղիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ, իսկ ահա խնդիրների դեպքում հիվանդանոցում մնալու համար, նախկին անվճարի փոխարեն օրական 5000 դրամ կվճարեն:
Նշենք, որ հղիության ընթացքում այնպիսի խնդիրներ կարող են առաջանալ, որ անհրաժեշտ է լինում 2-3 ամիս անցկացնել հիվանդանցում:

Նշենք, որ այսօր ՛՛Ձեռքներդ հեռու՛ հղիների գրպաններից՛՛ նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է ծրագրել ՀՀ առողջապահության շենքի մոտ:
Իսկ ահա ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Հայրապետյանն իր էջում անրադառնալով այս խնդրին գրել է
՛՛Լսե՛ք, դուք՝ փորիկով ձյաձյաներ, որ նստել եք ձեր տաքուկ կաբինետներում ու որոշում եք մեր ապագա ճակատագիրը: Ձեր անտակ փոր-հորերի մեջ ձեր կերած քաբաբներն են, իսկ մեր արգանդում՝ ապագա կյանքը, մեր երկրի ապագան: Մինչ դուք զվարճանում եք օբյեկտներում, մենք երկրի զինվորներին ենք կրում մեր սրտի տակ: Ձեր քաբաբների փողը մեզնից մի՛ հանեք: Մնում է միայն մեր երեխաների կրծքի կաթը կթեք, շշալցնեք ու վաճառեք: Մի˚թե ձեզ մայր չի լույս աշխարհ բերել: Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից: Վաղը ժամը 13:00-ին մենք կգանք Առողջապահության նախարարության շենքի առջև պաշտպանելու մեր ծնված ու դեռևս չծնված երեխաների շահերը…՛՛,– ասվում է ՛՛Չենք վճարելու հիմա, չենք վճարելու երբեք՛՛:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան պայմանավորված է Առողջապահության նախարարության հայտարարության հետ, համաձայն որի, մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդությունների բուժումները: