Բավ է պառակտվել
04-02-2014 13:16

"Չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ է նկատվում…". ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան

 ՙՄեր երկրում տարեցտարի ավելանում է չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը՚, այսօր լրագրողների հետ հանդիպնամ ընթացքում նման հայտարարություն արեց, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարությունն իր ենթակառուցվածքներով և մասնագիտական կենտրոններով զգալի աշխատանքներ է տանում չարորակ ուռուցքների առաջացումը կանխարգելելու և պաշտպանելու ուղղությամբ:
ՙՄեր հանրապետությունում 2002թ. հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, իսկ 2012թ.` 7877: Եթե 2002թ. 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց`240՚,- ասաց մասնագետն ու շարունակեց, նշելով, որ բնակչությանը պետք է ներշնչել այն գաղափարը, ըստ որի չարորակ ուռուցքը ոչ թե դատավճիռ է, այլ բուժման ենթակա հիվանդություն: Բժիշկը նաև խորհուրդ տվեց. ՙՊետք է խուսափել նստակյաց կյանքից, ծխելուց, ապխտած կերակուրներից և նմանատիպ վտանգավոր երևույթներից, փոխարենը ապրեք առողջ ապրելակերպով՚: Հայրապետ Գալստյանը նաև ընդգծեց, որ մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողությունը հասնում է 45 տոկոսի: ՙՊետք է ամեն ինչ անել, որպեսզի դա հնարավորինս կանխենք, իսկ ԱՀԿ-ի տվյալներով 35 տոկոսով չարորակ ուռուցքների առաջացումը կարելի է կանխել առողջ ապրելակերպով»,-հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը:
Ըստ նրա՝ խնդիրներ կան քիմիաթերապիայի ասպարեզում, հերթեր են գոյանում: «Պետպատվերի շրջանակներում հերթագրում է իրականացվում: Դժվարություններ են առաջանում. որպեսզի դրանք հաղթահարենք, եռահերթ ռեժիմի ենք անցել: Պետական հատկացումները հաճախ չեն բավարարում վերջին սերնդի տեխնիկայով բուժումն իրականացնելու համար: Այնպիսի դեղամիջոց կա, որի մեկ ներարկումն արժե 3100 եվրո»,-ավելացրեց մասնագետը:

ՙԱմեն տարի աշխարհի բոլոր երկրներում չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ է նկատվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020թ. մոլորակի վրա կարձանագրվի քսան միլիոն նոր դեպք, մահացությունը կհասնի տասը միլիոնի՚,- եզրափակեց բժիշկը: