Բավ է պառակտվել
07-07-2014 13:33

Հատկապես ամռանը երշիկեղենի օգտագործումից հարկավոր է խուսափել

Հատկապես ամռան ամիսներին սննդային թունավորումների դեպքերն ավելանում է: Ինչով է սա պայմանավորված: Ըստ մասնագետների շատ դեպքերում հին և անորակ սննդամթերքի մեղավորը ոչ թե արտադրողն է լինում, այլ խանութի տնօրենը կամ հենց սպառողը:Հատկապես անհրաժեշտ է զգուշանալ ներկրված սննդամթերքից, քանի որ դրանց պահպանման ժամկետը սովորաբար ավելի երկար է լինում, բացի այդ, վերջիններս պարունակում են մեծ քանակությամբ հավելումներ:
Երշիկեղենի պատրաստման վերաբերյալ շատ հաճախ լեգենդներ ենք լսում: Սակայն ի՞նչ է իրականում պարունակում այս գայթակղիչ և բավականին համեղ մթերքը:
Gisher.news-ի հետ զրույցում ՛՛Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության՛՛ նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ անկախ պարունակությունից մասնագետները հորդորում են, ուշադիր լինել պահպանման ժամկետին: Եթե փաթեթավորված վիճակում երշիկը թույլատրվում է պահել 60 օԱյս ր, ապա փաթեթը բացելուց և այն կտրելուց հետո 72 ժամից ավել չի թույլատրվում պահպանել::
Իսկ ինչ վերաբերում է յոգուրտներին: Այն բավականին կարևոր մթերք է հատկապես երեխաների համար: Սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք նկատել, որ տեղական արտադրության յոգուրտների ժամկետը մոտ 1 շաբաթ է, իսկ ահա ներմուծված յոգուրտների պիտանելիության ժամկետը մինիչև 1 տարի է: Պարզից էլ պարզ է, որ այստեղ գերակշռում են հավելանյութերը:
Այս ամիսներին միրգ բանաջարեղենի շարքում բավականին ցանկալի են սեխն ու ձմերուկը: Սակայն բանախոսները հորդորում են համբերել մինչև հուլիսի 15-ը, քանի որ մինչ այդ գնված ձմերուկը կամ սեխը կարող են թունավորման պատճառ հանդիսանալ:

Ըստ մասնագետների ամռանը պետք է ուշադիր լինել, որպեսզի մթերքները արևի տակ չմնան, շատ հաճախ մարդիկ այս շոգին սնվում են դրսում, չգիտակցելով, որ այդ մթերքներն արդեն իսկ պիտանի չեն օգտագործման համար: Ըստ Հակոբյանի ըստ օրենքի մարդիկ պետք է կարողանային սննդի համար սերտիֆիկատ պահանջել, բայց մեզ մոտ այն դեռևս չի գործումԼ: