Բավ է պառակտվել
07-08-2014 10:27

Էբոլա համաճարակի պատճառով զոհերի թիվը հասել է 45-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ միայն օգոստոսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Էբոլայի համաճարակի հետևանքով 45 մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ տարվա սկզբին Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլայի համաճարակի հետևանքով զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը 932-ի է հասել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Գվինեայում և Նիգերիայում Էբոլայի վարակի հետևանքով 887 մարդ է մահացել:
Չորեքշաբթի Սաուդյան Արաբիայում ևս մեկ վարակակիր է մահացել: Ընդհանուր առմամբ՝ այս տարվա փետրվար ամսվանից սկսած՝ արդեն վարակի 1711 դեպք է արձանագրվել:
Նոր վիճակագրական տվյալները նախօրեին հրապարակվել են ԱՀԿ արտակարգ իրավիճակների հանձնաժողովում, որը պետք է որոշի, թե արդյո՞ք Էբոլա վարակի տարածումն իրենից գլոբալ մահացության սպառնալիք է ներկայացնում: