Բավ է պառակտվել
16-05-2014 14:02

Ներկայումս, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է.մասյանգետ

«Հայաստանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով»,-այսօր նման հայտատրություն արեց հարավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը: Ըստ մանագետի՝ նախորդ տարի 1730 ՄԻԱՎ վարակի դեպք է արձանագրվել, այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրվել է 111 դեպք: «Չորս տարվա ընթացքում արձանագրվել է 11 մահվան դեպք, իսկ սկսած 1988-89 թվականներից երկրում արձանագրվել է 351 մահվան դեպք»,նշեց բանախոսը:
Անրադառնալով փոխանցման ճանապարհներին, Արշակ Պապոյանը նկատեց, որ վերջին 10 տարիների ընթացքում էապես փոխվել են փոխանցման ճանապարհները, և ներկայումս հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է, մինչդեռ մինչ այդ ներարկիչների և մնացած միջոցների ճանապարհներով էին ավելի շատ վարակվում: «Բացարձակ թվով ավելի շատ դեպքեր են արձանագրվել Շիրակի մարզում, Լոռիում, հետո արդեն՝ Արարատում և Արմավիրում»,-հավելեց բանախոսը:
Քննարլմանը ներկա կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ նշեց, որ խնդիրը հասարակության լայն շրջանների տեղեկացված չլինելն է փոխանցման ուղիների մասին: