Բավ է պառակտվել
19-05-2014 15:32

Մարդը կարող է ապրել այնքան, որքան որ առանց ՁԻԱՀ-ի.մասնագետ


Երեկ աշխրահը նշում էր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, այս առիթով, այսօր հանդիպեցին լրագրողներն ու «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը: Ասուլիսի ընթացքում բանախոսը հյատարարեց, որ ՄԻԱՎ-ից մահանալն անհեթեթություն է, քանի որ դրա ախտորոշումը և բուժումն այսօր աշխարհում այն մակարդակի է հասել, որ մարդը կարող էր ապրել այնքան, որքան որ առանց ՄԻԱՎ-ի: «Խնդիրներից մեկը վախն է, երբ մարդիկ վախենում են հետազոտվել, արդյունքում ՄԻԱՎ-ի բացահայտումը դեռ չի հասել այն մակարդակին, ինչը ցանկալի է»,-ասաց նա:
Քննարկամանը մասնակից ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ նշեց, թե ՄԻԱՎ վարակից մահացության հիմնական պատճառը ուշ ախտորոշումը և ուշ բուժումն է: «Ցավոք, չկա հիվանդության ախտանիշների դրսևորումից առաջ հետազոտման կուլտուրա: Մարդիկ վախենում են շրջապատից՝ խտրական վերաբերմունքի արժանանալու համար»,-ընդգծեց նա:
Բանախոսների տրամադրած տեղեկատվության համաձայն ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1206 մարդ (70 %), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 524 դեպք (30%): ՄԻԱՎ վարակի 36 դեպք է արձանագրվել երեխաների մոտ: Իսկ ահա 1988 թվականից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների ընթացքում: