Բավ է պառակտվել
13-09-2013 22:08

Բանանի հյութը` անոթների սանիտար

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ բանանի հյութը կարելի է օգտագործել զանազան հիվանդությունների բուժման համար, այդ թվում` սիրտանոթային և ստամոքսաղիքային: Բանանը պարունակում է թելիկներ, որոնք դրական ազդեցություն ունեն ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա: Բանանը խորհուրդ են տալիս նաև օգտագործել ստամոքսի խոց ունեցող մարդկանց, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք սպանում են վնասակար մանրէները: Բանանի հյութի կամ խյուսի օգտագործումը կազատի նաև հիպերտոնիայից: Դեղին արևադարձային մրգերի մեջ պարունակվող կալիումն ամրացնում է սրտի պատերը: Բանանի հյութը նաև նպաստում է անոթների մաքրմանը և խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի ժամանակ: