Բավ է պառակտվել
04-02-2014 17:06

ArmTab պլանշետը պաշտոնապես ներկայացվեց

 «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և «Մինո Թաբլեթ» ընկերության նախագահ Էրիկ Ռայենն այսօր պաշտոնապես ներկայացրեցին հայկական առաջին պլանշետը՝ ԱրմԹաբը։
«ԱրմԹաբ գաղափարն առաջին անգամ ներկայացվեց «Դիջիթեք Էքսպո-2013» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց լավագույն մուլտիմեդիա նախագիծ և տարվա ծրագրային ապահովում մրցանակները՝ միանգամից գրավելով բոլորի ուշադրությունը»,– պատմեց Վահան Չակարյանը։ 
«Ավելին, ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ դեկտեմբերին 13-ին հնարավորություն ստեղծվեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձնել այլանս՝ ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերություն»,- ասաց Վահան Չակարյանը։

Նա նաև նշեց, որ պլանշետների արտադրության գործին առաջին հիմնաքարը դնելով՝ իրենք այսօր ՀՀ կառավարության աջակցությամբ ավելի հավակնոտ, համապարփակ և ռազմավարական գործընկերության հիմք են դնում՝ նպատակ դնելով 2015-ից ներկայացնել «ԱրմԹաբ» պլանշետները ՀՀ դպրոցական համակարգում։

Վահան Չակարյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկա մի քանի ամիսներին իրենց գործարանը կկառուցվի և վաճառքի կհանեն տեղական արտադրության պլանշետները:

Մշտապես հնչող հարցին, թե ինչն է դրա հայկական, Վահան Չակարյանը պատասխանեց, որ բացի այն, որ Հայաստանում է հավաքվում, նաև հայկական ծրագրեր են ներդրվում:

«Մենք մեծ սիրով տեղափոխում ենք մեր արտադրությունը Հայաստան և վստահ ենք, որ այն ոչնչով չի զիջի աշխարհում արտադրվող մյուս պլանշետներին»,-ասաց նա: