30-01-2017 15:20

Չինաստանը պատրաստվում է երկու առաքելություն իրականացնել դեպի Մարս

Չինաստանը պատրաստվում է երկու խոշոր հետազոտական առաքելություն իրականացնել Մարս, և զոնդ ուղարկել Յուպիտեր:
Ինչպես ընդգծել է Չինաստանի Ազգային տիեզերական վարչության ղեկավարի տեղակալ Վու Յանխուան՝ Մարսի հետազոտության համար առաջին զոնդը Չինասատանը նախատեսում է բաց թողել 2020 թվականին: Տիեզերական սարքավորումը անցումային ուղեծիր է դուրս բերվելու «Չանչժեն 5» հրթիռակրի օգնությամբ՝ Վենչան տիեզերակայանից:
Աստիճաններից անջատվելուց հետո, զոնդին մոտ յոթ ամիս հարկավոր կլինի՝ Մարսին հասնելու համար:
Յանխուան չի նշել երկրորդ առաքելության ժամկետները, բայց ասել է, որ երկրորդ զոնդը Մարսից պետք է Երկիր հասցնի մոլորակի ապարների նմուշներ:
Դեկտեմբերի վերջին ՉԺՀ Պետական խորհրդի մամուլի գրասենյակը հրատարակել էր 2011 թվականից ի վեր Չինաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման մասին պատմող « Սպիտակ գիրքը»: Փաստաթղթում նաև նշված են առաջիկա 5 տարիներին տիեզերքի ուսումնասիրությանն ուղղված երկրի ծրագրերը: Ծրագրից հետևում է, որ Չինաստանը մտադիր է սկսել Մարսի հետազոտությունը, և այդ մոլորակ ամենաքիչը մեկ առաքելություն ուղարկել: Փաստաթղթում ասվում է նաև Յուպիտերի և նրա շուրջ պտտվող աստերոիդների հետազոտման նպատակով տիեզերական զոնդ ուղարկելու ծրագրերի մասին: Չինաստանի Ազգային տիեզերական վարչության այս մտադրությունները Վու Յանխուան հաստատել է լրատվական գործակալության հետ զրույցում: Առաքելության ճշգրիտ, կամ նախատեսված ժամկետները նա չի նշել:
Նախօրեին Չինաստանի տիեզերական գերատեսչությունը հրապարակել էր ութ անվանումից բաղկացած ցուցակ: Մարսի հետազոտության համար նախատեսված երկրի պատմության մեջ առաջին տիեզերանավը կարող է ստանալ այդ անվանումներից մեկը:
Xinhua-ն նշում է, որ այս անվանումներն ընտրվելեն ավելի քան 14,5 հազ տարբերակից, և 35,9 առաջարկներից, որոնք 2016 թ. ի վեր մարդիկ ուղարկել են ողջ աշխարհից: Առաքելության վերջնական անվանումը կնշվի ապրիլի 24-ին՝ Տիեզերքի ազգային օրը: