Բավ է պառակտվել
04-07-2018 22:15

ՀՀ կառավարությունն Apple–ից անցում է կատարել հայկական արտադրության նոութբուքերի

Կառավարության անդամներն Apple–ից անցում են կատարել ArmTab հայկական արտադրության նոութբուքերի:

Չորեքշաբթի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գործընկերների ուշադրությունն այն բանի վրա, որ իրեց սեղաններին դրված են նոր նուոթբուքեր։
«Ինչպես բոլորտ նկատեցիք, փոխվել է կառավարության նիստերի դահլիճի համակարգչային ապահովումը։ Դա կապված է կառավարության մոտեցումների փոփոխությունների հետ, ինչի կապակցությամբ կառավարության անդամների սեղաններին դրված են հայկական արտադրության համակարգիչներ», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումըկառավարության առաջնություններից մեկն է, սակայն ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի տեսանկյունից։

Վարչապետը հույս հայտնեց, որ նման փոփոխությունները կանդրադառնան նաև այլ պետական կառույցներին, մասնավորապես, նա անհրաժեշտ համարեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների սեղաններին նույնպես հայկական արտադրության համակարգիչներ հայտնվեն։


«Մեր երկրի համար շատ կարևոր է ներքին արտադրության զարգացումը։ Մենք բոլորս պետք է նախապատվություն տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրանքին։ Ինչպես տեսնում եք, նման հնարավորություն կա», – ասաց Փաշանյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին գնումներ կատարելիս նախապատվությունը տալ հայկական արտադրությանը։

«Դա և′ հաճելի է, և′ շահավետ, ինչպես նաև ավելացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները», – ասաց Փաշինյանը։