13-09-2016 09:54

Facebook-ը և դեպրեսիան փոխկապակցված են

Բրաունովի համալսարանի մասնագետները համոզված են, որ Facebook սոցցանցում մարդկանց ագրեսիվ պահվածքի եւ դեպրեսիայի միջեւ գոյություն ունի ուղղակի կապ: Գիտնականների կատարած հետազոտությանը մասնակցել է 264 մարդ:

Երբ փորձի մասնակիցները հանրաճանաչ ցանցում բացասական փորձ են ունեցել, այդ մասին հայտնել են: Պարզվել է, որ այդպիսի մարդիկ 3,2 անգամ ավելի են ենթակա դեպրեսիայով ախտահարվելու վտանգին:

Նշվում է, որ գիտնականները հետազոտության մասնակիցներին հետեւել են 2002 թվականից, երբ Facebook-ը դեռ գոյություն չուներ: Դա նրանց թույլ է տվել համոզվել, որ համացանցում մարդկանց ապրումները էական նշանակություն ունեն մարդու հոգեկան առողջության փոփոխության հարցում:

Համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Բուքի խոսքով՝ հետազոտությունը թույլ կտա պատասխանել այն կարեւորագույն հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն է առաջնային՝ Facebook սոցցանցում անբարենպաստ փորձը, թե՞ դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը եւ այլն: