Բավ է պառակտվել
15-03-2014 18:01

Եվրոխորհուրդը պարտադիր է դարձրել բոլոր բջջային հեռախոսների համար միատեսակ լիցքավորող սարքերի օգտագործումը

Եվրոխորհրդի տարածքում վաճառվող բոլոր բջջային հեռախոսների համար պարտադիր կդառնա ընդհանուր ստանդարտ լիցքավորող սարքի օգտագործումը:
Այսպիսի պահանջի օգտին են քվեարկել Եվրոխորհրդի 570 անդամներից 550-ը: Գալիք երկու տարվա ընթացքում այդ նորմը պետք է ներդրվի ԵԽ-ի բոլոր երկրների օրենսդրության մեջ, իսկ արտադրողներին՝ սեփական արտադրությունը օրենքին համապատասխանեցնելու համար մեկ տարի է տրվել:
Խորհրդարանականների կարծիքով, ընդհանուր ստանդարտի անցնելը թույլ կտա կրճատել սպառողների ծախսերը և անհարմարությունները:
Նշենք, որ խոսքը micro-USB տեսակի լիցքավորող սարքին անցնելու մասին է, որն օգտագործում է արտադրողների մեծ մասը, այնպես որ փաստացի ստանդարտ լիցքավորող սարքի վերաբերյալ պահանջը կատարվել է դեռևս այն շրջանում, երբ այդ պահանջը խորհրդատվական բնույթ է կրել:
Այն արտադրողները, որոնք դեռ հետ են մնում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, եթե ցանկանում են, որպեսզի իրենց արտադրանքը մնա եվրոպական շուկայում 2017 թվականից հետո:
Հրահանգը նաև կանոնակարգում է ռադիոսարքավորման թողարկման կանոնները՝ ներառյալ բջջային հեռախոսները և մոդեմները: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է արտադրանքի քանակի բուռն աճով, որը ենթադրաբար կարող է ազդել սպառողների առողջության և աշխատանքի վրա:
Եվրոխորհրդի կողմից հատկացված տեղեկությունները օգտագործելով՝ Եվրոպական հանձնաժողովը կորոշի այն սարքավորումների տեսակները, որոնց համար կգործածվի շուկա դուրս գալու համար նախատեսված պարտադիր գրանցումը: Նմանատիպ գործելակերպը արդեն աշխատում է ԱՄՆ-ում: