Բավ է պառակտվել
23-06-2014 17:24

Harley-Davidson-ը Նյու-Յորքում կներկայացնի իր նոր էլեկտրական մոտոցիկլը

Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը հաջորդ շաբաթ ներկայացնելու է իր առաջին էլեկտրական մոտոցիկլը: Հունիսի 23-ին Նյու Յորքում անցկացվելու է նորարարության փակ ցուցադրությունը, այնուհետեւ մի քանի տասնյակ մոտոցիկլավարներ կշրջեն երկրի 30 քաղաքներով՝ փոխադրամիջոցը փորձարկելու նպատակով: 2015թ. թեստ-տուրը կշարունակվի Կանադայում և Եվրոպայում:
Արձագանքների հիման վրա ընկերությունը զբաղվելու է մոտոցիկլի վերջնական մշակմամբ: Ամենայն հավանականությամբ, նորույթը լիարժեք արտադրության մեջ կմտնի միայն մի քանի տարի անց:
Նոր մոտոցիկլի տեխնիկական բնութագրերն առայժմ չեն նշվում, սակայն հայտնի է, որ LiveWire անունը ստացած էլեկտրական մոտոցիկլը 100 կմ/ժ արագություն կարող է հավաքել շուրջ 4 վայրկյանում:
Փորձագետների խոսքով, նորույթի «բացասական կողմն» այն է, որ յուրաքանչյուր 200 կմ-ից հետո պետք է այն լիցքավորել: NEWSru.com-ում, լիցքավորման համար անհրաժեշտ է կես ժամից մինչեւ մեկ ժամ:
Շուկայում առայժմ լիարժեք էլեկտրական մոտոցիկլերի պահանջարկ գրեթե չկա, եւ մշակելով LiveWire-ը՝ Harley-Davidson-ը որոշակի ռիսկի է դիմում: Էլեկտրական երկանիվ տրանսպորտային միջոցները հիմնականում մեծ տարածում ունեն Չինաստանում: