Բավ է պառակտվել
12-03-2014 13:35

Հայը Մասաչուսեթսում հիմնել է ընկերություն, որը զբաղվելու է բջջային ծրագրերի ստեղծմամբ

Երբ Արտյոմ Շամցյանը մոտ երկու տարի առաջ այցելեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ հայրենի Հայաստանից Բոսթոն կատարած այցելության ընթացքում, նա ցանկանում էր կիսել զգացողություններն ընկերների հետ: Նա փորձել է սմարթֆոնով հետաքրքիր շինությունների լուսանկարներ կատարել, սակայն դրանք լիովին ցույց չէին տալիս ճարտարապետության յուրահատկությունը: Հենց այն ժամանակ նա հասկացել է, որ սմարթֆոնով նկարահանած կարճ հոլովակները կարող են ավելի լավ շրջակա միջավայրը ներկայացնել:

Ինչպես գրում է «Boston Business Journal»-ը, հենց այս ներշնչմամբ Մասաչուսեթս նահանգում Քեմբրիջում ստեղծվել է «Favecast» բջջային ծրագիրը, որը հայտնվել է «Apple App Store»-ում անցյալ տարի սեպտեմբերին: Շամցյանը մեկն է նոր ընկերության հիմնադիրներից: