25-07-2017 13:26

Հայաստանը տիեզերական ապարատ է նախագծում

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման մասին Հայաստնի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված պայմանագիրը:
Հայաստանի համար այս պայմանագիրը շատ կարևոր դեր է խաղում, քանի որ Հանրապետությունն արդեն սկսել է տիեզերական ապարատի նախագծումը: Հայկական արհեստական արբանյակը տեղակայվելու է գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում:
Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Կանոկովը գործընկերներին հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Երևանում՝2016թ. ապրիլի 7-ին:
Դրանում նշված են համագործակցության ոլորտները, որոնցից են, մասնավորապես, տիեզերական տարածության հետազոտումը՝ ներառյալ աստղաֆիզիկական հետազոտություններն ու մոլորակների ուսումնասիրությունները, սոցյալ-տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում տիեզերական գործունեության արդյունքների օգտագործումը, արբանյակային նավիգացիոն համակարգերն ու դրանց հետ կապված տեխնոլոգիաները:
Բացի այդ, որոշվել են համագործակցության ձևերը: Օրինակ՝ համատեղ նախագծերի ծրագրում և իրականացում,գիտական և տեխնիկական, ինչպես նաև փորձարարական տեղեկությունների տրամադրում, կադրերի ուսուցում և վերապատրաստում, գիտնականների փոխանակում, տեխնիկական աջակցության և օգնության տրամադրում:
Կողմերը փոխադարձ հիմնավորմամբ հրաժարվում են միմյանց և համատեղ գործունեության իրենց մասնակիցներին պատասխանատվության և վնասի փոխհատուցման պահանջներ ներկայացնելուց, ինչպես նաև իրենց սեփական գույքին հասցված չկանխամտածված վնասի հետ կապված պահանջներից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի՝ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից, և գործում է 10 տարվա ընթացքում՝ հաջորդող 5- ամյա ժամանակահատվածների համար ավտոմատ երկարացմամբ, եթե կողմերից որևէ մեկը համաձայնագրի վավերականության ժամկետի լրացումից առնվազն մեկ տարի առաջ մյուսին չիրազեկի համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ իր որոշման մասին: