Բավ է պառակտվել
12-11-2015 14:01

Ամերիկացի աստղագետները նոր մոլորակ են հայտնաբերել

Ամերիկյան աստղագետները հայտնաբերել էին նոր մոլորակ 39 լուսային տարածության վրա Արևային համակարգից՝ (370 տրիլիոն կիլոմետր), ինչը համարվում է բավականին մոտ հեռավորություն,: Հայտնաբերված կարմիր գաճաճ Պառուսի համաստեղության Վեներայի նմանակի մոտ, գործնականում, նույն բարձր ճերմաստիճան է՝ 140-300 աստիճան ըստ Ցելսիումի:
Մեկնաբանելով բացահայտումը, Դեվիդ Շարբոնոն Հարվարդի համալսարանից հայտարարել է, որ գիտնականների վերջնական նպատակն է գտնել մոլորակ, որը նման է Երկրին, սակայն, դեռ հայտնաբերված է Վեներայի նմանակը: 
Հետևելով այդ աստղին, որի տրամագիծը, մոտավորապես, հինգ անգամ փոքր է, քան Արևինը, իսկ՝ պայծառությունը՝ 200 անգամ ցածր է, գիտնականները նկատել են նրա ճառագայթման հզորության պարբերական անկումներ, որը, սովորաբար, զուգորդվում է մեկ կամ մի քանի էկզոմոլորակների առկայության հետ, հաղորդում է «Նորություններ» ՌՏԳ-ը: Արդյունքում՝ հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել Վեներայի նմանակին:
GJ 1132b անվանումով մոլորակը գտնվում է կարմիր գաճաճից 2,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, որը, մոտավորապես, 15 անգամ փոքր է Արևի և Մերկուրիի միջև հեռավորությունից: Նոր մոլորակի չափերը և զանգվածը համադրելի են համանման երկրի չափորոշիչների հետ՝ նրա տրամագիծը, միայն, 10%-ով ավել է երկրայինից, իսկ զանգվածը, մոտավորապես, 1,5 անգամ ավել է քան մեր մոլորակինը:
Ըստ գիտնականների, այս բոլոր հատկությունները խոսում են նրա մասին, որ GJ 1132b-ը կարող է ունենալ մթնոլորտ, որի հատկությունները հիշեցնում են տաք և «թթվային» Վեներայի օդային կեղևը: Նոր մոլորակի մթնոլորտը կարելի ուսումնասիրել, արդեն, մոտակա ապագայում, քանի որ, GJ 1132b աստղը գտնվում է բավականին մոտ Երկրին: