Բավ է պառակտվել
05-05-2015 12:25

Նյու Յորքում տեղի է ունեցել Կոստյումների ինստիտուտի Met Gala պարահանդեսը (լուսանկարներ)

2015 թվականի մայիսի 4-ին, կարծես թե, սպասել են ոչ միայն Կոստյումների ինասիտուտի պարահանդեսի մասնակիցները, այլ նաև ողջ աշխարհը. Համացանցում անընդմեջ հետաքրքրվում էին տարվա ամենահեցինակավոր իրադարձություններից մեկով: Վերջ ի վերջո, այդ օրը եկավ:

Գեղեցիկ կոստյումներ, հազարավոր ժպիտներ, և լուսախցիկների հարյուրավոր լույսեր: Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կարմիր գորգին հավաքվել էին կինոյի, երաժշտության, նորաձևության հայտնի գործիչները: Իհարկե,  Met Gala-ն աշխարհիք հավաքույթի, ընկերների և գործընկերների հանդիպման համար հիանալի տարբերակ է, սակայն դա չէ ամենակարևոր հանգամանքը: Յուրաքանչյուր տարի պարահանդեսի շրջանակներում բացվում է նորաձևության յուրօրինակ ցուցահանդես: Այս տարի այն նվիրված էր արվեստի, կինոյի և նորաձևության վրա չինական մշակույթի ազդեցությանը: Հանդիսավոր միջոցառմանը կօգնեն գումար հավաքել China: Through the Looking Glass  ցուցահանդեսի համար:

Met Gala պարահանդեսը տեղի է ունենում 1948 թվականից, երբ հիմնվեց Կոստյումի ինստիտուտը: 1971 թվականից ի վեր միջոցառումը մշտապես անցնում է Մետրոպոլիտեն թանգարանում: Դրես կոդի թեմատիկան անընդհատ փոփոխվում է. Նախորդ տարի հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին դասական նորաձևությանը, ևս մեկ տարի առաջ՝ պանկ ոճին, իսկ այս անգամ հյուրերի հանդերձանքներում նկատվում է Արևելքի հստակ ազդեցությունը: Որպես պարահանդեսի համանախագահ հանդես եկավ Christian Dior  նորաձևության տան դեսպան և Vogue  ամսագրի սեպտեմբեր ամսվա շապիկի հերոսուհին՝ Ջենիֆեր Լոուրենսը: Դերասանուհին բեմում ընկերակցել է Աննա Վինտուրին: Բացի այդ որպես պարահանդեսի հաղորդավարներ հանդես են եկել Գուն Լին, Վենդի Մերդոկը և  Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերը: