Բավ է պառակտվել
26-04-2014 19:37

Օսկար դե լա Րենտան Նյու Յորքում շքանշանի է արժանացել

Դիզայներ Օսկար դե լա Րենտեին Նյու Յորքի Քարնեգի հոլի շքանշանի են արժանացրել: Վարպետին եկել են շնորհավորելու ոչ միայ նորաձև հյուրերը, այլ նաև Բիլլ և Հիլլարի Քլինթոնները: Թեպետ վերջերս Օսկար դե լա Րենտեին շատ են մեղադրում հոտառությունը կորցնելու հարցում, իսկ մամուլում էլ ավելի հաճախ են հայտնվում նրա թոշակի անցնելու մասին լուրերը, չի կարելի թերագնահատել դիզայների արժանիքները:

Oscar de la Renta ժամանակակից տունը չի զրկվել ինչպես հաճախորդներից, այնպես էլ երկրապգուներից. կուտյուրյեյի հեղինակած հագուստները հաճախակի են հայտնվում կարմիր գորգերով քայլող փորձառու աստղերի հագին, նրա հեղինակած հագուստով էր հայտնվում նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Միթթ Ռոմնիի կինը վերջինիս ընտրարշավի ժամանակ:Այս անգամ շատերն էին եկել շնորհավորելու վարպետին, և հասարակությունը չափազանց լուրջ էր՝ Հենրի Քիսսինջերը, Հիլլարի և Բիլլ Քլինթոնները:

 
Առաջինն իր խոսքն է ուղղել դիզայներին նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, սակայն ամենից առավել տպավորվեցին Հիլլարի Քլինթոնի խոսքերը. "Այս անձնավորությունը 20 տարուց ավելի աշխատել է՝ փորձելով ինձ վերածել նորաձևության խորհրդանիշի: Եվ թեև նրա ճիգերը ապարդյուն էին, սակայն նա չէր նահանջում":