Բավ է պառակտվել
03-05-2014 15:47

Նոր անվանում նորաձև աքսեսուարների աշխարհում ՝ " WOO MAN" (լուսանկարներ)

Կանանց և տղամարդկանց աքսեսուարները, երևի թե, կարելի է համեմատել խոհարարության մեջ օգտագործվող համեմունքների հետ: Առանց այդ համեմունքների բույրի ուտեստը համեղ չի ստացվում, իսկ համեմունքների չափազանց առատությունը կարող է փչացնել նույնիսկ ամենանրբաճաշակ ուտեստը:
Աքսեսուարները կարող են ծառայել որպես մարդկային կերպարի նրբաճաշակ մի հավելված, անձնավորությանը ձերբազատելով մանր թերություններից, ինչպես նաև անել ճիշտ հակառակը: Նրանք անհրաժեշտ են լիարժեք կերպարը ավարտելու համար:


Նմանատիպ մանրուքները անտեսելը կերպարը դարձնում է ձանձրալի, իսկ չարաշահելը՝ անճաշակ: Կարևոր է միշտ հետևել նշված կանոնին. "Վերացնել ամեն ավելորդ բան, և թողնել ամենաանհրաժեշտ մանրուքները, որոնք ընդգծում են տվյալ անձնավորության առանձնահատկությունները": "Hand Made" ուղղության աշխարհում արտադրողների նոր անվանում է հայտնվել՝ " WOO MAN accessories", որի ցուցահանդես-վաճառքը բացվել է Gisher.ru կայքում:  Այդ կապակցությամբ Gisher.news-ն զրուցել է "WOO MAN"-ի կրեատիվ տնօրենի՝ Ս. Մինասյանի հետ այն մասին, թե ինչպես է ստեղծվել այս բրենդը, որ թիրախային խմբի համար է նախատեսված բրենդի արտադրանքը, ինչպես նաև վերջինիս հետագա ծրագրերի մասին:

Ս. Մինասյան. Մի քանի տարի առաջ, երբ ես բրենդինգի և տպագիր արտադրության ոլորտում դիզայնով էի զբաղվում, դեռևս այն ժամանակ ես ցանկություն ունեի լայնացնել իմ դիզայներական ունակությունների շրջանակը և նորաձևության ոլորտում որևէ նոր բան ստեղծել: Որոշ ժամանակ ես իմիջի ոլորտում խորհրդատվությամբ էի զբաղվում և օգնում էի կանանց և տղամարդկանց ստանալ իրենց յուրահատուկ ոճը: Սակայն դրանից շատ առաջ ես սկսեցի ստեղծել WOO MAN բրենդը, որը մասնագիտանում է աքսեսուարների ստեղծման ուղղությամբ: Հագեցված ծրագրերի և աշխատանքների բազմության պատճառով WOO MAN նախագիծը միայն վերջերս է վերակենդանացվել: Իմ նպատակը միշտ եղել է և մնում է աշխարհն ավելի գեղեցիկ, լավ ու բարի դարձնելը: Հենց այսպիսի մտքերով եմ ես ստեղծում կերպարները, որոնք նախ առաջանում են իմ գլխում, իսկ այնուհետև իրականություն են դառնում:

Այժմ իմ առաջին փորձնական հավաքածուն ցուցադրված է Gisher.ru կայքում: Այնտեղ ներկայացված են բոլոր տարիքների և ճաշակների կանանց համար նախատեսված կրծքազարդեր: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր կրծքազարդը ստեղծված է անթերի որակով և ամուր նյութերից: WOO MAN-ի սկզբունքը որակյալ արտադրանք ստեղծելն է, որը կարող է ծառայել տարիներով նույնիսկ գալիք սերունդների համար: Իմ նպատակը կայանում է նրանում, որպեսզի մեր բրենդի աքսեսուարները մորից փոխանցվեց դստեր: Մեզ մոտ նաև գործում է երաշխիքի համակարգը, որը ներառում է կրծքազարդի տարրերի փոխարինումը անհրաժեշտության կամ արտադրանքի պատահական կոտրվելու դեպքում: Ինչ վերաբերվում է գալիք ծրագրերին, կարող եմ միայն ասել, որ շուտով կհայտնվի աքսեսուարների նոր հավաքածուն, որը կներառի և' կրծքազարդերը, և' նմանատիպ այլ աքսեսուարներ:
Gisher.news-ն շնորհակալություն է հայտնում հարցազրույցի համար և ցանկանում է ողջ ստեղծագործական կոլեկտիվին մաղթել հաջողություն և բարեկեցություն: