Բավ է պառակտվել
06-08-2015 09:16

Այսօր ուժի մեջ է մտնում պատժամիջոցային ապրանքների ոչնչացման օրենքը

Այսօրվանից մի քանի ռուսական գործակալություններ իրավունք են ստանում ոչնչացնել պատժամիջոցային ցանկում հայնտված մթերքները, եթե դրանք առգրվվում են ՌԴ տարածքում: Մի քանի շրջաններում հայտնել են, որ արդեն պատրաստ են անցնել այդպիսի սննդի ոչնչացմանը:Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագիրը «Առանձին հատուկ տնտեսական միջոցների իրագործման, որոնք ուղղված են ՌԴ անվտանգության ապահովմանը»: Դրա համաձայն Ռուսաստան բերված արգելքի տակ գտնվող ապրանքները, մթերքները և սնունդը ենթակա են ոչնչացման: Ապրանքների ոչնչացումը կարող է կատարվել ցանկացած միջոցով, որ կնախատեսի Դաշնային մաքսային ծառայությունը, Россельхознадзор-ը և Роспотребнадзор-ը, բայց ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է հատկապես արդյունաբերական վառարանների օգտագործման հնարավորությունը:Սակայն այդ չի նշանակում, որ արտերկրից վերադարձող զբոսաշրջիկների ուղեբեռերը ստուգվելու են, այդտեղից հանվելու են, բոլոր արգելված ապրանքները և այրվելու. հրամանագիրը չի տարածվում անձնական օգտագործման իրերի վրա: Բացի այդ ոչնչացումից կարող են չանհանգստանալ այն իրավաբանակ կամ ֆիզիկական անձինք, ովքեր արգելված ապրանքենրը Ռուսաստանի տարածքով 3-րդ երկիր են փոխադրելու, եթե իհարկե ամեն ինչ կարգին լինի փաստաթղթերի հետ: Այժմ հայտնի է, որ Բելգորոդի իշխանությունները պատրաստվում են «տրակտորի տակ ուղարկել» 7 տոննա պանիր, որ առգրավվել է սահմանի վրա: 7 տոննա պանիր է ոչնչացվելու նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում ոչնչացվելու է առգրավված խոզի մասին, չնայած այս պարագայում չի ճշգրտվում, թե ինչ ձևով: Հիշեցնենք, որ մինչ այդ սահմանին առգրավված մթերքը պետք է վերադարձվեր տիրոջը կամ ուղարկողին, բայց այդ ձևը արդյունավետ չէր ապօրինի ներկրման դեմ պայքարելու համար: Բացի այդ հնարավոր չէր պարզել, թե ուր կամ ում պետք է վերադարձվեր ապրանքը: Բանտ էմբարգոն խախտելու համար ՌԴ Գոսդումայի պատգամավոր Եվգենիյ Ֆյոդորովը մշակում է օրինագիծ, որը փոփոխություններ կատարել ՔՕ-ում: Օրինագծի հաստատման դեպքում կհաստատվի քրեական պատիժ այն անձանց նկատմամբ, ովքեր կխախտեն էմբարգոն:Եվգենիյ Ֆյոդորովը առաջարկում է ընդգրկել իր մշակում ՌԴ ՔՕ 200,2 «Ալկոհոլային արտադրանքի և/կամ ծխախոտային արտադրանքի մաքսանենգություն» հոդվածի մեջ: «Լիովին արդար կլինի մաքսանենգության պատիժները տարածել էմբարգոն արհմարհողների վրա: Միաժամանակ այս օրինագիծը ուղղված չի լինի մեր զբոսաշրջիկների դեմ, ովքեր իրենց ձեռքի ուղեբեռի մեջ կտեղափոխեն թույլատրվածից ավել ապրանքներ: Նրանցից շատերը անգամ կարող են չիմանալ, որ իրենց փոխադրած ապրանքը պատժամիջոցային ցանկից է, ուստի դա չի կարելի համարել մաքսանենգություն»,- պարզաբանել է նախաձեռնության հեղինակը: