Բավ է պառակտվել
02-06-2014 14:39

Visa-ն և MasterCard-ը կշարունակեն աշխատել Ռուսաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Visa-ն և MasterCard վճարման համակարգերի հետ կառավարության պայմանավորվածությանը վերջիններիս աշխատանքը Ռուսաստանում շարունակելու վերաբերյալ:

Ըստ "Կոմերսանտ" պարբերականի, անցյալ շաբաթ նախագահը փակ խորհրդակցություն է անցկացրել կառավարության և Կենտրոնական բանկի հետ: Արդյունքում որոշում է ընդունվել "Ազգային վճարման համակարգի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հանդիպման արդյունքներից տեղյակ աղբյուրներից մեկի խոսքով, "ապահովման վճարումների մասին օրենքի նորմերից միջազգային վճարման համակարգերի համար կբացառվեն դեպոզիտների չափերի և վերջիներիս փոխանցման ժամկետների վերաբերյալ բոլոր հստակ կետերը, ինչպես նաև այս գումարներից տույժեր մուծելու մասին ընթացակարգին վերաբերվող մասը": Այսօրվանից ի վեր այդ ամենը որոշվելու է միայն ըստ Կենտրոնական բանկի հետ պայմանավորվածության՝ կառավարության նորմատիվ ակտի համաձայն:

Այլ խոսքերով, մայիսի 5-ին ընդունված փոփոխությունները կտրականապես փոխվել են, նշում է պարբերականը:

Կենտրոնական բանկում դեպոզիտները նշելու մասին պահանջը միզագային վճարման համակարգերի նկատմամբ հայտնվել է նրանից հետո, երբ Visa-ն և MasterCard-ը դադարել են սպասարկել ԱՄՆ-ի պատժամիջոցներից տուժած ռուսաստանյան բանկերի քարտերը: Քարտերով գործողությունների մեկուսացման դեպքում վնասը ենթադրվում էր փոխհատուցել այդ դեպոզիտների հաշվին:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որը ենթադրվող վճարումների թիվը (գրեթե 3 միլիարդ դոլար Visa-ի և MasterCard-ի համար) գերազանցում է Ռուսաստանում միջազգային վճարման համակարգերի եկամուտը, ապա այդ համակարգերի գոյատևումը ռուսաստանյան շուկայում հարցականի տակ էր հայտնվել:

Նախագահի խորհրդակցությունից առաջ կայացել են Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ հանդիպումները միջազային վճարման հմաակարգերի մասնակցությամբ: Նրանք անցել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Հենց այդ հանդիպումների ընթացքում էլ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածությունները: Այժմ դեպոզիտների մասով ժամկետի հետաձգումը թույլ կտա միջազային վճարման համակարգերին հանգիստ փոխանցել քարտերի գործողությունների իրագործման գործընթացը ռուսաստանյան վճարման համակարգերին մինչ Ռուսաստանում սեփական կենտրոնները բացելը: