Բավ է պառակտվել
24-05-2017 14:37

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արտառոց ծրագիր է մեկնարկում

Սոցիալական նորարարությունների «Impact Hub Yerevan» հիմնադրամը, սկսում է Հայաստանում արվեստի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի եզակի ծրագրի իրագործումը, այս մասին հայտնել է հիմնադրամի տնօրեն Սառա Անջարգոլյանը:
« Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը դիմեց մեզ, առաջարկելով մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մեծ բյուջեով ծրագիր»,- չորեքշաբթի օրը այս մասին ասել է Անջարգոլյանը:
Նա ընդգծել է, որ «Impact Hub»-ում լայնամասշտաբ քննարկումներից հետո ի հայտ է եկել արվեստի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարելու գաղափարը, որը ներառելու է տարատեսակ կոմիքսների ստեղծումն ու TEDx կոնֆերանսների անցկացում:
« Համադրելով այդ ամենը, մենք ստեղծեցինք մի ծրագիր, որը նախատեսված է մեկ տարվա համար: Այդ մեկ տարվա ընթացքում մենք Հայաստանում պայքարելու ենք կոռուպցիայի դեմ՝ արվեստի միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի քանի միջոցառումներ: Առաջինը, դա կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով պաստառների մրցույթն է, որով զբաղվելու է ճարտարապետ Սամվել Սաղաթելյանը»,- նշել է Անջարգոլյանը:
Նրա խոսքերով, մրցույթին մասնակցության հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է, հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 15-ը:
« Մրցույթին կարող են մասնակցություն ունենալ բոլոր ցանկացողները:Երեք լավագույն պաստառների հեղինակները կպարգևատրվեն 300-ական Եվրո մրցանակով»,- նշել է նա:
Անջարգոլյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև « Elva Arts Foundation»-ի հետ համատեղ հակակոռուպցիոն պաստառներ:
« Մենք մտադիր ենք այդ կոմիքսները թողարկել փոքրիկ գրքույկների տեսքով, և տարածել դրանք երկրի տարբեր դպրոցական հաստատություններում: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք տարեվերջին Երևանում նախաձեռնել TEDx Yerevan կոնֆեռանս, որի ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարող մարդիկ կկարողանան խոսել այդ թեմայով»,- ասել է Անջարգոլյանը:
Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում ստեղծված պաստառները կցուցադրվեն աշնանը սպասվելիք մեծ ցուցահանդեսում:
Անջարգոլյանի խոսքերով ԵՄ-ն ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է 43 հազ. Եվրո: