Բավ է պառակտվել
10-03-2015 14:43

Հայաստանում լուրջ տնտեսական անկում է սպասվում. փորձագետ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը առաջիկա երեք տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսում: Նրա խոսքով՝ Հայատանը ավարտել է 2014 թվականը տնտեսական աճի լարված ցուցանիշներով: Փորձագետը նշեց, որ տարին դժվարությամբ փակվեց, և աննշան տնտեսական աճը ապահովվել էր գյուղատնտեսության աճի հաշվին, որում, իր հերթին, նրա խոսքով, գրանցվում են անհասկանալի և անբացատրելի ցուցանիշներ: Տնտեսական աճը արձանագրվել է նաև առևտրի և ծառայությունների աճի հաշվին: Ասատրյանի խոսքով՝ հաշվի առնելով արտագաղթի աճը, վերջին ցուցանիշները էլ ավելի տարօրինակ են թվում: Նա հավելեց, որ արտադրության և շինարարության ոլորտում գրանցված աճը աննշան էր: Ասատրյանը փաստեց, որ կրճատվել են ներդրումների ծավալները, հատկապես Ռուսատանից եկող մասնավոր փոխանցումները: Նա հայտնեց, որ նախորդ տարվա նոյեմբերին փոխանցումները կրճատվեցին 33%-ով, դեկտեմբերին՝ 25%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարին՝ 40%-ով: Փորձագետը հավելեց, որ ակտիվացել է Հայաստանից դուրս եկող կապիտալի արտահոսքը: Նա ընդգծեց, որ չնայած ՀՀ-ի կողմից ընդունված «ռուսատանյան ուղղությունը», այդ երկրի հետ առևտրի ծավալի աճ նույնպես չի գրանցվել, քանի որ Հայաստանը պատրաստ չէր Մաքսային միության անդամ դառնալուն, բացի այդ Մաքսային միությունը չի էլ գործում: Ըստ Ասատրյանի՝ բոլոր վերը նշված երևույթները և ցուցանիշները կորոշեն երկրի ընթացիկ տարվա տնտեսական զարգացումը: ԿԲ-ի նախկին նախագահի կանխատեսմանը համաձայն՝ տնտեսական անկումը այս տարվա ընթացքում կկազմի 10-12%, իսկ գնաճը՝ 8%-10%: Նա նաև նշեց, որ գրեթե 25%-ով կկրճատվի ապրանքի ներկրումը Հայաստան, բացի այդ զգալի տնտեսական անկում կգրանցվի նաև առևտրի և շինարարության ոլորտներում: Ասատրյանը նշեց, որճգնաժամը կտևի առնվազն 3 տարի, և լավագույն դեպքում Ռուսաստանի իրավիճակի բարելավման դեպքում իրավիճակը կկարգավորվի 2017 թվականին: Փորձագետի խոսքով՝ նման ցավալի հետևանքներից խուսափելու համար կառավարությունը պարտավոր է արմատապես վերանայել իր բյուջեի քաղաքականությունը և նույնիսկ բյուջեի դեֆիցիտի գնով կառավարությունը պարտավոր է ֆինանսավորել բնակչության զբաղվածության ոլորտները, օրինակ՝շինարարության ոլորտը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հատուկ ուշադրություն է անհրաժեշտ հատկացնել մատչելի շենքերի, ինչպես նաև ճանապարհների կառուցմանը: Նա հավելեց, որ կառավարությունը իր քաղաքականությամբ պետք է ապացուցի, որ այդ իրավիճակից ելք գոյություն ունի: Իր հերթին հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանընշեց, որ նշված բացասական ցուցանիշների հետ մեկտեղ կան նաև դրական ցուցանիշներ, օրինակ, տնտեսական ակտիվության որոշակի աճը: Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ նախորդ տարի չհաջողվեց ապահովել Ռուսաստանի հետ առևտրի ակնկալվող աճը, որը կապված էր ռուբլու արժեզրկման հետ, երբ հայկական ձեռնարկություններից շատերը դադարեցին իրենց ապրանքատեսակներով մատակարարել Ռուսաստանը: Նա հավելեց, որ Ռուսաստանի տնտեսությունում առկա ծանր տնտեսական իրավիճակը բնկաանաբար կանդրադառնա նաև Հայաստանի վրա փոխանցումների և արտահանումների ծավալների կրճատման տեսքով: Սակայն միևնույն ժամանակ Դավթյանը համքզմունք հայտնեց, որ Հայաստանի ԵՏՄ-ում անդամակցությունը արդարացված էր, ճիշտ էր և ուղղված էր դեպի ապագան: Պատգամավորը նաև դրական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ: Այդ կապակցությամբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու այդ դեպքում Հայաստանին չեն հրավիրել ԵՏՄ-ի առաջնորդների հաջորդ հանդիպմանը, սակայն Դավթյանը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին: Չնայած այդ թեմայով հնչող անդադար հարցերին Դավթյանը շարունակում էր պնդել, որ իրավունք ունի պատասխանել այնես, ինչպես հարկն է համարում և նույնիսկ չբացատրեց, թե արդյո՞ք այդ հարցի պատասխանը «top-secret» շարքից էր, թե նա պարզապես չի տիրապետում տեղեկություններին: