22-11-2016 06:35

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը սկսել է Մոսկվա–Գյումրի չվերթի ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» («Աերոֆլոտ» խումբ) բյուջետային ավիաընկերությունն անցել է Մոսկվայից («Վնուկովո» օդանավակայան) Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի չվերթի ավիատոմսերի վաճառքին։

Ինչպես հայտնում է ընկերության կայքը, վաճառքները մեկնարկում են այսօրվանից։ Առաջին չվերթը ծրագրված է դեկտեմբերի 15–ին երկու ուղղություններով` Մոսկվայից Գյումրի և Գյումրուց Մոսկվա։ Նշված ուղղությունն ունի նվազագույն սակագնով` 999 ռուբլով (մոտ $16), սահմանափակ թվով տոմսեր։

Ավիաընկերությունը կիրականացնի կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։ Միաժամանակ, ուղևորների համար ընկերությունը կազմակերպում է հատուկ հարմարավետ փոխադրում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում։

 «Պոբեդայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը նշեց, որ ընկերությունն ավելի վաղ ստացել էր Երևանի չվերթերի թույլտվություն, սակայն շատ շուտով հրաժարվեց այդ ուղղությունից։

«Երևանի թույլտվությունը վերցրինք, հույս ունենալով, որ կկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել «Զվարթնոցի» հետ մեզ հատուկ պայմաններ պայմաններ տրամադրելու վերաբերյալ, բայց դա տեղի չունեցավ։ Միաժամանակ, Հայաստանի ավիաիշխանությունները մեզ առաջարկեցին այլընտրանքային տարբերակ` Գյումրու օդանավակայանը։ Այն գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա և իրեն ներկայացնում է որպես լոուքոստ–օդանավակայան։ Մենք խոսեցինք կառավարիչ ընկերության հետ և հասանք փոխշահավետ պայմանների»,– ասաց Կալմիկովը։

«Պոբեդան» «Աերոֆլոտ» խմբի էժան փոխադրող է։ Ավիաընկերության չվերթերը կատարվում են Boeing-737-800 տասներկու ինքնաթիռներով 58 ուղղություններով, այդ թվում` միջազգային։