Բավ է պառակտվել
08-06-2016 16:15

Ռուսաստանն արգելել է ադրբեջանական լոլիկը

Ռուսաստանը փաստացիորեն 10-օրյա կարանտին է մտցրել Դաղստանով Ադրբեջանից ներմուծվող բանջարեղենի վրա, ասված է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) հաղորդագրության մեջ: Կտրուկ աճել է ֆերմերների եւ ձեռնարկատերերի կողմից Ռուսաստան ուղարկվող արտադրանքի վերադարձը, դա հատկապես լոլիկին է վերաբերում: Միաժամանակ որպես ձեւական առիթ նշվում է ադրբեջանցի ուղարկողների կողմից նման արտահանման սխալ փաստաթղթավորումը եւ նախ եւ առաջ` ապրանքի ծագման սխալ հավաստագիրը: «2016-ին ՌԴ լոլիկի արտահանումը իրականացնում են նույն անձինք, ինչ 2015-ին, երբ խնդիրներ չկային: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՊՄԿ-ն պաշտոնապես դիմել է ռուսաստանյան լիազոր կազմակերպություններին եւ ինտենսիվորեն աշխատում է նրանց հետ», - ասված է ՊՄԿ-ի հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՄԿ-ն արդեն հայտնել է, որ առանց նման հավաստագրի, երկրից ապրանք չի արտահանվում: Կոմիտեն նշել է, որ Դաղստանում համապատասխան լաբորատորիա չկա, այդ պատճառով Ադրբեջանից ներմուծվող ապրանքի նմուշները Մոսկվա են ուղարկվում փորձաքննության համար, իսկ դրա համար 10 օր է պահանջվում, որոնց ընթացքում ապրանքը փչանում է: