Բավ է պառակտվել
15-01-2015 09:58

ՌԴ-ն և Թուրքիան առայժմ համաձայնության չեն եկել այս տարվա գազի գնի հարցում

Ռուսաստանյան ԳազՊրոմը և Թուրքիան առայժմ համաձայնության չեն եկել 2015 թվականի գազի գնի հարցում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախագահ Թաներ Յըլդըզը:

«Մենք 2015 թվականի գազի գնի վերաբերյալ երկու հանդիպումներ ենք անցկացրել, սակայն առայժմ համաձայնության չենք եկել», – մեջբերում է ՌԻԱ-Նովոստին Յըլդըզի խոսքերը:

Նա հավելել է, որ նավթի ցածր գները թուլացնում են Թուրքիայի դիրքերը բանակցությունների ժամանակ, և կողմերը շուտով կարող են անցկացնել բանակցությունների երրորդ փուլը: Յըլդըզի խոսքով, հունվարինցուրտ եղանակի պատճառով Թուրքիայում աճել է գազի օգտագործման պահանջը, և վերջին 10 օրվա ընթացքում հասել է երկու միլիարդ կուբոմետրի: Գազի օգտագործման մաքսիմումներ են գրանցվել Ստամբուլում, Անկարայում, Բուրսայում, Էսքիշեհիրում և Քոջաէլիում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը որոշել է ամբողջությամբ տեղափոխել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գնացող գազը Թուրքիայի տարածք: Ի պատասխան այդ որոշմանը էներգոմիության հարցերով Եվրոկոմիտեի փոխնախագահ Մարոշ Շեվչովիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսանքի» վերաբերյալ ԳազՊրոմի որոշումը վնասում է ընկերության իմիջին: Իր հերթին ԳազՊրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Արևելյան հոսանք» նախագիծը փակվել է, և Եվրոպան, բացի «Թուրքական հոսանքով» գազ ստանալու այլընտրանք չունի Ուկրաինայի տարածքով տրանզիտի վտանգից խուսափելու համար: