25-05-2016 11:48

Տարածաշրջանային ինտեգրացիան մակրոտնտեսական մարտահրավերների պատասխանն է

Տարածաշրջանի երկրների համար ժամանակակից մարտահրավերների պատասխանը տարածաշրջանային ինտեգրացիայի խորացումն է: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային համաժողովում մայիսի 24-ին Աստանայում:

Նա նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում մի շարք զգալի փոփոխություններ են կատարվել, որոնք ազդել են մակրոտնետսական իրավիճակի վրա «Նախ փոխվել է փոփոխությունների արագությունն ու կանխատեսելիությունը: Շատ արագ է փոխվում առաջնորդների օրակարգը, նոր մարտահրավերներ ու ռիսկեր են հայտնվում, միաժամանակ նոր հնարավորություններ»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: «Երկրորդ՝ աշխարհն ավելի է փոքրացել ու տնտեսությունների փոխադարձ կախումը խորացել է:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, տարածաշրջանի երկրների պատասխանը ժամանակակից մարտահրավերներին տարածաշրջանային ինտեգրացիայի խորացոմն է: «Մասնավորապես դրանով է հիմա զբաղվում ԵՏՄ-ն ու ԵՏՀ-ն,- ասել է նա - Մեր գործունեությունը ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման հարցերում երկխոսություն կառուցելուն, որպեսզի հնարավոր լինի ապահովել փոխգործակցություն, կանխատեսելիություն ու կայուն զարգացում՝ գնաճի նպատակային ցուցանիշների ձեռքբերման պայմաններում»:

«Երբեմն թվում է, թե մենակ ավելի արագ է հնարավոր ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի ներուժը, բայց նման աճը կայուն չի լինի, իսկ տնտեսությունն էլ ավելի խոցելի կլինի անբարենպաստ արտաքին գործոնների նկատմամբ»:

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տնտեսական ընթացիկ պայմանները ու քաղաքականության պատասխան քայլերը՝ կարճաժամկետ ցնցումները հաղթահարելու, կայուն, դիվերսիֆիկացված, համընգրկուն միջնաժամկետ աճ ապահովելու հարցերը, անդրադարձել նաեւ ԱՄՀ կողմից տարածաշրջանին աջակցության հնարավոր միջոցները: