Բավ է պառակտվել
16-12-2014 09:50

ՌԴ կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Գիշերը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 17% տոկոսի: 
Նման բան դեռ չէր եղել. կեսգիշերին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ 9,5% տոկոսից հասցնելով 17%-ի: 
Ռուսաստանի ԿԲ-ի տվյալներով՝ դա կօգնի կանխել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը: 
«Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել դեկտեմբերի 16-ից վերաֆինանսավորման տոկոսադրուքը դարձնել 17,00%: Այդ որոշումը պայմանավորված է արժեզրկման աճը սահմանափակելու և գնաճի ռիսկերի դեմ»,- ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ: