Բավ է պառակտվել
08-07-2016 14:00

ՀՀ վարչապետ. Դրական դինամիկան ՌԴ հետ հարաբերություններում պետք է պահպանել

Հայ-ռուսական առևտրատնտեսական գործակցությունն ունի դրական դինամիկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Առևտրատնտեսական գործակցության ոլորտում մենք դրական դինամիկա ունենք, որը պետք է պահպանել` օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ամբողջ ներուժը»,-ասել է վարչապետը: Ըստ ՀՀ վարչապետի, սերտ համագործակցություն է հաստատվել էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների, հանքային հումքի և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում: «Ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական ոլորտները»,-ասել է Աբրահամյանը:
Նա կարևորել է նաև ուղիղ կապերի հաստատումը երկու երկրների մարզերի և շրջանների միջև:
ՀՀ վարչապետը կարևորել է նաև հումանիտար ոլորտը, որը հատուկ տեղ է գրավում հայ-ռուսական հարաբերություններում` այդ թվում մշակութային և կրթական փոխանակումները:
Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: