Բավ է պառակտվել
03-07-2014 13:34

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով` անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափն ավելացավ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվել, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով` անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափն ավելացավ 1000 դրամով:
«Էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնում է լրացուցիչ դժվարություններ, ուստի վարչապետի հանձնարարականով առաջնահերթ կարգով սոցիալապես անապահով և ընտանեկան նպաստ ստացող 105 հազար ընտանիքիներին աջակցություն է ցուցաբերվում»,-այս մասին նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա` համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): 2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ: Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, սղաճը և այլ ցուցանիշներ, կանխատեսվում է տնային տնտեսությունների սպառման կառուցվածքի փոփոխություն՝ դեպի խնայողական ռեժիմ, առավելապես օգտագործվող կոմունալ ծառայությունների ծավալների կրճատում, այդ թվում` էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատում:
«Սա նշանակում է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29350 դրամից դառնալով 30350 դրամ»,- նծեց նախարարը: