Բավ է պառակտվել
10-04-2015 15:40

"Նավթոգազ"-ը "Գազպրոմ"-ի հետ հարաբերություններ հիբրիդային պատերազմի մաս անվանեց

"Նավթոգազ"-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը մասնակցեց ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին, որտեղ, իր խոսքով, նկարագրեց "Գազպրոմ"-ի հետ հարաբերությունները որպես հիբրիդային պատերազմի մի մասնիկ, որը Ռուսաստանը, իբրև թե, վարում է տարիներ շարունակ: "ՆԱՏՕ կատարած այցի նպատակը երկրները բանակցությունների կարգավիճակի մասին տեղեկացնելն է: Դա զուտ տեղեկատվական այց է: Մենք նմանատիպ այցերը կատարում ենք երեք ամսվա ընթացքում մեկական անգամ, որպեսզի մեր գործընկերները և ընկերները տեղյակ լինեն իրադարձություններից: Գազը և էներգետիկան Ռուսաստանի համար տարիների ընթացքում մշտապես հիբրիդային պատերազմի մաս են կազմել: Մեր կարծիքով` տեղեկատվությունը չափազանց օգտակար է մեր եվրոպացի գործընկերների համար, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես են էներգետիկայի ոլորտում այդ հիբրիդային պատերազմները " անցկացվում այլ երկրների կողմից", - ասաց Կոբոլևը լրագրողներին: "Մենք միշտ գալիս ենք Բրյուսել "Գազպրոմի" հետ մեր հարաբերությունները, գազի շուկայի բարեփոխումները և եվրոպական էներգետիկայի ոլորտում ուկրաինական գազի շուկայի ինտեգրման հեռանկարները քննարկելու համար",- հավելեց նա: Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմը բազմիցս հայտարարել է, որ չի օգտագործում գազը որպես զենք: Մասնավորպաես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 8-ին "Գազպրոմ"-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի օգտագործել և չի օգտագործի տնտեսական կապերը տնտեսության հետ կապ չունեցող հարցերը լուծելու համար: Այդ հանդիպման ժամանակ Պուտինը հանդես եկավ Ուկրաինային գազի վարձը չմուծելու համար տուգանք չառաջադրելու օգտին` ասելով, որ ահրաժեշտ է զիջել գործընկերներին` հաշվի առնելով ուկրաինական տնտեսության ճգնաժամը: