Բավ է պառակտվել
22-06-2015 15:59

Ղազախստանը միանում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր  ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին: 
«Այսօր Ժնևում կայացել է աշխատանքային խմբի վերջնական նիստը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այդ իրադարձությունը մեզ համար պատմական է:
Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը: Աշխարհի բոլոր խոշոր տնտեսությունները Ղազախստանը ճանաչել են որպես բարենպաստ ներդրումային մթնոլորտով երկիր, որն առևտրային քաղաքականություն է վարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասված է Նազարբաևի ուղերձում:
Նրա խոսքով՝ անդամակցությունը Ղազախստանի ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մուտք գործել արտասահմանյան շուկաներ, իսկ սպառողներին կներկայացնի ապրանքների և ծառայությունների մեծ ընտրություն:
Նա նշել է, որ բանակցությունները տևել են 19 տարի, կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումներն ամենազգայուն հարցերի շուրջ: «Մեզ հաջողվել է համատեղել Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԵՏՄ-ի պահանջները՝ ելնելով մեր ազգային շահերից»,- ասել է երկրի ղեկավարը: