Բավ է պառակտվել
10-04-2014 14:54

Ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկն ամբողջությամբ և ջրի վարձի 50 տոկոսը կփոխհատուցվի. Կառավարություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց աջակցել մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ցրտահարությունից տուժած այգետերերին: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ տարբեր մշակաբույսերի սերմացուներ ձեռքբերելու նպատակով նախատեսվել է 85 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` ձեռք կբերվի 3,5 տոննա սերմ ու անհատույց կտրամադրվի ցրտահարությունից տուժած գյուղացիներին: Վերջինս նաև նշեց, որ գարնանացանի համար տրամադրվող գարու սերմացուն 200 դրամի փոխարեն ցրտահարությունից տուժած հողօգտգագործողներին կտրամադրվի 130 դրամով: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք կտրամարդվի առանց սահմանափակման: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ մարզային իշխանությունները տեղական իշխանավորների հետ պետք է կազմեն ցրտահարությունից տուժած շահառուների ցուցակները, դրանք պետք է հրապարակային լինեն, տեղադրվեն մարզպետարանների կայքերում: ՏԿ փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ տեղացած առատ ձյան ու ցրտահարության հետևանքով տուժած մարզերի համայնքներին որոշակի օժանդակություն հատկացնելու նպատակով, հատկապես հողի հարկի ու հողի վարձակալության վճարողների, ինչպես նաև ջրօգտագործողներին որոշակի օժանդակություն հատկացնելու նպատակով կհատկացվի 700 մլն դրամ` ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկն ամբողջությամբ և ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու համար: