Բավ է պառակտվել
26-08-2014 18:34

Կալիֆոռնիայում երկրաշարժը 4 մլրդ դոլարի վնաս է հասցրել

Կիրակի Կալիֆոռնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի վնասը, ըստ նախնական գնահատականների, կազմել է 4 մլրդ դոլար։ Ընդ որում՝ ապահովագրական ընկերությունները կարող են փոխհատուցել այդ գումարի մոտ կեսը՝ 2.1 մլրդ դոլար: Այս մասին գրում է rbc.ru-ն։
Բնական աղետի հետևանքով քանդվել են խաղողի այգիները։ Փորձագետների կանխատեսումները հիմնված են այդ գործոնների և զբոսաշրջիկների սպասելի հոսքի վրա։
Մյուս կողմից, ապահովագրական ոլորտի վնասները կսահմանափակվեն այն առումով, որ շատ կալիֆոռնիացի հողագործներ ապահովագրված են երկրաշարժից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 170 մարդ։