Բավ է պառակտվել
17-06-2015 08:33

Ինչի՞ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացումը

Ինչի՞ կհանգեցնի այս թանկացումը: Ամենապարզ հաշվարկներով, միջին հայաստանյան ընտանիքը սակագնի բարձրացման հետևանքով տարեկան մոտ 50 հազար դրամ լրացուցիչ գումար կվճարի սպառած էլէներգիայի դիմաց: Կան պաշտոնական վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչպես է սակագնի բարձրացումը ազդում գնաճի վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների, անցած տարի, երբ էլէներգիան թանկացավ մոտ 11 տոկոսով, դրա ուղղակի ազդեցությունը գնաճի ցուցանիշի վրա կազմել էր 0.53 տոկոս: Բայց սա ուղղակի ազդեցությունն է: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ կա նաև անուղղակի ազդեցություն: Էլէներգիայի թանկացումը հանգեցնելու է շատ ու շատ այլ ապրանքների և ծառայությունների թանկացմանը: Ընդ որում այս անգամ էլէներգիան թանկանում է ոչ թե 11 տոկոսով, ինչպես անցած տարի, այլ ավելի քան 16 տոկոսով: 
Ըստ ԿԲ-ի վերջերս արած կանխատեսումների, ընդհանուր առմամբ էլէներգիայի թանկացումը կհագեցնի լրացուցիչ մինչև 1.5 տոկոս գնաճի: Սակայն սա, թերևս, լավատեսական սպասումներ են։ ՀՀ բնակչության գնողունակության նվազումը, որը արձանագրվել է պաշտոնապես, էլէներգիայի թանկացման պատճառով էլ ավելի է նվազելու: Սա հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի նվազման: Սա էլ իր հերթին բերելու է միավոր արտադրանքի ինքնարժեքի բարձրացման, աշխատատեղերի կրճատման, եկամուտների նվազման: Պատրաստի բանաձևեր չկան, թե էլէներգիայի թանկացումը տվյալ պահին, տնտեսական տվյալ իրավիճակում ինչ սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա: Բայց որ այդ հետևանքները երկարաժամկետ հեռանկարում կլինեն խիստ բացասական, թերևս կասկածի տեղիք չի տալիս: Բայց ամենասարսափելին այն է, որ առաջիկա մեկ-երկու տարիներին կրկին անհրաժեշտություն է առաջանալու էականորեն բարձրացնել էլէներգիայի սակագինը, և սա նույնպես կասկածից վեր է: