Բավ է պառակտվել
18-02-2014 15:36

Արարատյան դաշտավայրում ջրի պակաս կա, քանի որ ձկնաբուծության նպատակով արհեստական հորեր են լցնում. բնապահպան

Բնապահպանները կրկին անհանգստացած են, նրանք ահազանգում են Սևան լճին սպառնացող վտանգների մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Սևան՛՛ ազգայի պարկի նախկին տնօրեն , բնապահպան Գագիկ Սուխուդյանը նշեց, որ Սևանի վիճակն այսօր տագնապալի է, մանավանդ այն պայմաններում , որ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց լճից 70 մլն խմ ջուր բաց թողնել, ինչը ՛՛Սևանի մասին՛՛ օրենքի խախտում էր:
Ըստ բնապահպանի դեռևս պարզ չէ, թե ՀՀ Կառավարությունն ինչ մեթոդներով է հաշվարկել, որ 5 տարի հետո արարատյան դաշտավայրում երաշտ է լինելու, ու դրանից ելնելով էլ որոշել է հավելյալ ջուր բաց թողնել, ամեն դեպքում, առաջիկա 5 տարիների ընթացքում Սևանի մակարդակի անկում կլնի, լճին սպառնում է նաև ճահճացումը:

Գագիկ Սուխուդյանն ասաց, թե Կառավարությունը և ջրային տնտեսության կոմիտեն նախատեսվածից ավելի ջրի բացթողումը պայմանավորում են նրանով, որ Արարատյան դաշտում ջուր չկա և մոտ 8000 տնտեսություն զրկած են իրենց այգիները ոռոգելուց:

Բանախոսը նշեց, որ սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Սևանի մեղքով չէ, որ Արարատյան դաշտի գյուղացիները ջուր չունեն, այլ այն ապօրինի խորքային հորերի պատճառով է, որ Արարատյան դաշտում օգտագործվում է ձկնային տնտեսություններ զարգացնելու համար: Պաշտոնական տվյալներով՝ 500-ից ավելի ապօրինի հորեր կան այնտեղ:

՛՛Այդ հորերի փակման դեպքում Արարատյան դաշտը կունենա թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուր՛՛,-հավելեց բնապահպանը:

Գագիկ Սուխուդյանի համոզմամբ՝ շատ երկրներում քաղցրահամ ջուրը նույնիսկ նավթից է թանկ, և եթե մենք կարողանանք ջուր ավելացնելու ճանապարհով բարձրացնել Սևանի մակարդակը, կկարողանանք տարածաշրջանում իշխող, որոշիչ դեր ունենալ:

«Եթե կտրուկ վերաբերմունք չցուցաբերենք և չհասկանանք, որ Սևանից թանկ բան չունենք, մեր մոտ ոչ մի բան չի ստացվի: Չկա պետական մի կազմակերպություն, որը պաշտպանում է Սևանի շահերը, Սևանի «կաշվի» մեջ ոչ ոք չի մտնում»,- նկատեց բնապահպանը։

Նա նաև ավելացնելով, թե հասարակությունը պետք է ավելի պահանջատեր լինի իր բնական ռեսուրսների նկատմամբ և միայն քաղաքական հարցերի շուրջ չէ, որ պետք է պահանջներ ներկայացնի: