Բավ է պառակտվել
07-08-2014 15:00

ՌԴ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ կառավարությունը Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ըստ վարչապետի՝ այժմ հաստատում են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ նախքան Նախագահի մոտ վավերացման ուղարկելը։
«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Մաքսային միության երկրներին բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի, ամբողջանում է ԱՊՀ տարածքում խոշորագույն միասնական շուկայի (170 մլն մարդ) ձևավորման գործընթացը: