Բավ է պառակտվել
16-05-2014 14:28

ՏՄՊՊՀ-ն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը տուգանեց 20 մլն դրամով

Այսօր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը տուգանվեց 20 մլն դրամով. ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլեկտրամատակարարումից, նման որոշում կայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ըստ ՏՄՊՊՀ նիստին զեկուցող հանձանաժողովի վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանի
Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: «Հետևաբար, Հանձնաժողովի դիտարկմամբ, ընկերությունն իրավասու չէ կամայական սկզբունքով որոշել բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը:
Հանձնաժողովի պահանջով ՀԷՑ-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ: Ըստ ՀԷՑ-ի՝ վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել:
«ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ ՀԷՑ-ի գործողությունները և պահանջը անօրինական են: Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, Հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից»,-ընդգծեց մասնագետն ու հավելեց, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և ՀԷՑ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011թ.-ին, ինչը փաստացի չի կատարվել:
ՀԷՑ-ը պարտավոր է 7-օրյա ժամկետում կատարել ՏՄՊՊՀ-ի որոշման պահանջը և 7-օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: