Բավ է պառակտվել
13-05-2014 15:13

Հայաստանում ապագա շինարարները կարող են ավարտել մասնագիտական ԲՈՒՀ

Հայաստանում շինարարության պակաս չի զգացվում, իսկ տարեցտարի այն ընթանում է տեխնիկապես ամբողջովին ժամանակակից նորմերին համապատասխան: Այսօր արդեն, Հայաստանում շինարարները կարող են հմտանալ իրենց ոլորտում և այն դարձնել որպես հիմնական մասնագիտություն: Այս հնարավորությունը ընձեռում է Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական ինստիտուտը:

Հիմնադիր կողմերը կնքեցին համաձայնագիր համատեղ աշխատանքները իրականացնելու համար: Ինստիտուտը Ֆրանսիայի բարձրագույն ինժեներական բուհերի և խոշորագույն հիմնադրամների մասնակցությամբ շահույթ չհետապնդող բուհ է, այն նպատակ ունի Հայաստանում ներդնել ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգ: Ֆրանսիայի ներկայացուցիչ Միշել Կևորկիանի հավաստմամբ այստեղ կարող են սովորել ոչ միայն հայ, այլև արտասահմանցի ուսանողները: Հույս ունեն, որ տարեկան մոտ 800 ուրսանող կունենան: Հայաստանում Ֆրանսիական Ինժեներական ինստիտուտն ունի նաև նախապատրաստական բաժին, որտեղ կարող են սովորել ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Այս ընթացքում նրանք կարող են ծանոթանալ աշխատանքային միջավայրին, ձեռք բերել պրակտիկա: Այստեղ ուսանելու շնորհիվ աշակերտներն աստիճանաբար դառնում են լավ կադրեր, որակավորված բանվորներ կամ թիմի ղեկավարներ: Այստեղ ուսանողները պետք է կարողանան խոսել ռուսերեն և անգլերեն լեզուներով, քանի որ դասախոսում են նաև ֆրանսիացի մասնագետները:
Ուսման վարձը սկսվում է 620 հազար դրամից: Ավարտելով այս բուհը մասնագետները դառնում են պահանջված շինարարներ, ճարտրապետներ և առհասարակ ոլորտի լավ մասնագետներ: