Բավ է պառակտվել
16-05-2014 14:44

Հայաստանում գործարարները սկսել են վնասներով աշխատել

Պարտադիր կուտակային համակարգի դեմ արդեն մի քանի ամիս է ինչ հասարակությունը բուռն պայքարում է: Այդ պայքարին միացել են նաև քաղաքական ոչ իշխանական ուժերը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ -ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ն կարևորելու է կուտակայինի հարցը: Պատգամավորը նշեց, որ կուտակայինի շնորհիվ ոտնահարվում է մարդկանց սեփականության իրավունքը: Իսկ այժմ առաջնային կարևոր հարցն այն է, որ միջազգային ֆոնդերին փոխանցվել են գումարներ և պարզ չէ, թե ինչպես են դրանք տնօրինվելու:
Մի քանի օր առաջ կառավարությունում մշակվեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ Հայաստան ներկրվող և տեղում արտադրվող մի շարք ապրանքների վրա պետք է պարտադիր դրոշմապիտակներ փակցվեն: Մասնավորապես, դա վերաբերում է կաթնամթերքին, սուրճին, թեյին, ձեթին, կոսմետիկային և այլ ապրանքների:
Gisher.news-ի հետ զրույցում Մելքումյանը նշեց, որ չի բացառվում, որ պարտադիր դրոշմավորման հետևանքով այդ ապրանքատեսակները կթանկանան: Կառավարությունն այս նախագծով փորձում է պայքարել ստվերի դեմ: ԲՀԿ-ական պատգամավորը ևս կողմ է, որպեսզի պայքար մղվի ստվերային բիզնեսի դեմ:
Մելքումյանը նկատում է, որ Հայաստանում աստիճանաբար մանրածախ առևտրի ոլոտը ճգնաժամ է ապրում: 19.500 փոքր օբյեկտների զգալի մասը փակվում է:
Ըստ նրա պետությունն այսօր ցանկացած փոփոխության կամ բարեփոխման պարագայում պետք է ՛՛պարզ ճակատով՛՛ ժողովրդին բացատրի դրական ու բացասական կողմերը: Իհարկե ցանկացած փոփոխություն ռիսկային է և երբեմն ռիսկի գնալն անհրաժեշտություն է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է հասարակության վստահությունը շահի, լսելով նաև առաջարկներ, այսպես է կարծում ԲՀԿ-ական պատգամավորը:Նա նշեց, որ այսօր Հայաստանում դժվարացել է բիզնեսով զբաղվելը, օրինակ բերեց. եթե նախկինում կաթի մեկ լիտրը մթերվում էր 100 դրամով, ապա այսօր 200, ինչի արդյունքում գործարարը սկսում է վնասներով աշխատել: