Բավ է պառակտվել
27-05-2014 12:44

Հայաստանի տնտեսությունը ոչ մի ձեռքբերում չունի, այն գահավիժել է. Զ. Թադևոսյան

Հայատանի տնտեսական կարգավիճակին շատ ու շատ քաղաքական գործիչներ են անդրադարձել, հիմնական տեսակետը նույն է, այսօր չունենք տնտեսություն, եղածն էլ կորցնում ենք: ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի հավաստմամբ տնտեսությունը միշտ էլ քաղաքականացված է եղել, լավ տնտեսության համար ղեկավարները պետք է ճիշտ քաղաքականություն բանեցնեն: Իսկ այս ոլորտում մենք այսօր ոչ մի ձեռքբերում չունենք: Չենք կարող անգամ բնութագրել, թե Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրել, թե՞ գահավիժել է:
Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում դարձել է բիզնես ծրագիր, նշեց Զոյա Թադևոսյանը և հավելեց, որ ներդրումային իրավիճակը անկայուն է, կորցնում ենք աշխատույժը:

Ըստ բանախոսի, ներդրողներն այսօր բնավ հետաքրքրված չեն Հայաստանով: Հարկավոր է ոլորտը գայթակղիչ դարձնել, արտոնությունների համակարգ ներդնել: ՀԱԿ ներկայացուցիչը վստահ է, որ մենք օրեցօր կորցնում ենք մեր հնարավորությունները:

Այսօր Հայաստանում լուրջ խնդիր է դարձել արտագաղթը, վստահեցնում է Զոյա Թադևոսյանը և նշում , որ այն կանխելու համար հարկավոր է մարդկանց աշխատելու և արարելու հնարավորություն ընձեռել: Մեկ անձը կլանել է Հայաստանի զարգացման պայմանները, վստահեցնում է բանախոսը, ըստ նրա շատ կարևոր է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը: