Բավ է պառակտվել
10-02-2014 21:14

Գյուղատնտեսության ոլորտում ՝ հայ-ֆրանսիական համագործակցություն

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազորդեսպան Անրի Ռենոյին:
Նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու անհրաժեշտությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում եւ Սերգո Կարապետյանին է փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը: Առաջարկելով այցելությունը կազմակեորպել մինչեւ Ֆրանսիայի Հանրապետույթան Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու եւ նախանշելու գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ խոստացել սեղմ ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների եւ նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:
Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում եւ անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռեւս անցյալ տարվա առաջարկին ի պատասխան՝ դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաեւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը: