Բավ է պառակտվել
08-09-2014 14:41

ՀՀ-ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ հետաքրքրված է նաև Ավստիան.ԱԳՆ

«Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ են քննարկել»,-այսօր Ավստրիայի և ՀՀ ԱԳՆ-ների համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց: արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ սա երկկողմանի հարաբերությունների օրակարգը, երկու երկրների փոխայցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը քննարկելու լավ հնարավորություն էր: Կողմերը տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ փոխանակվեցին կարծիքներով: Իր հերթին, Սեբաստիան Կուրցը նշել է, որ երկրում հետաքրքիր իրավիճակ է և Եվրոպան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ: «Հանարապետության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են, սակայն կարևոր է նաեւ Եվրոպայի հետ կապերի ընդլայնումը: Կարծում եմ, որ երկու կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար շատ լավ հնարավորություններ կան, ինչի մասին վկայում է պատվիրակության կազմը»,-նշեց Ավստիայի Արտաքին գերծերի գերատեսչության ղեկավարը: