Բավ է պառակտվել
28-04-2016 13:12

Սերգեյ Լավրով. ՌԴ-ն չի հակադրում ԵԱՏՄ-ն և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը

Ռուսաստանը չի հակադրում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը:  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերով խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` Մոսկվան պատրաստ է աշխատել այդ ձևաչափերի ներդաշնակեցման ուղղությամբ:
Սերգեյ Լավրովը նշել է, որ «անբաժանելիության» տրամաբանությունը կիրառելի է ոչ միայն անվտանգության, այլև գլոբալ տնտեսական տարածքի պարագայում:
Նա ընդգծել է, որ, ի տարբերություն «փակ» ինտեգրացիոն դաշինքների կողմնակիցների` հենց այդ փիլիսոփայությամբ են առաջնորդվում եվրասիական նախագծի անդամները:
Լավրովի խոսքով՝ դեպի «Ինտեգրացիաների ինտեգրում» համատեղ շարժումը, ինչպես նաև խոշոր ազգային և անդրսահմանային նախագծերի ներդաշնակեցումը լայն փոխշահավետ հեռանկարներ կբացեն: