Բավ է պառակտվել
01-09-2014 10:24

Վրաստանում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօրվանից

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը, որն ընդգրկում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA), հայտնում է Интерфакс-ը։
Ինչպես նշել է երկրի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը, այսօրվանից կսկսի գործել փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` DCFTA-ն։ Փաստաթուղթը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժ եվրոպական շուկայում և անվտանգ արտադրանքի մատակարարում տեղական շուկա։
DCFTA-ի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս ազատվում են մաքսային սակագնից։ Սակայն որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կգործեն։