15-10-2016 14:54

Այս տարվա առաջին 7 ամիսներին ՀՀ-ից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 70%-ով

Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացված եվրասիական համագործակցության առաջին պլենար նիստին ԵԱՏՄ-ում կոլեգիայի անդամ, ինտեգրացիոն և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանից եվրասիական տարածքի երկրներ արտահանումն աճել է 70 տոկոսով:

Նրա խոսքը՝ նման աճը տեղի է ունեցել անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության նվազման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը:

Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական ինտեգրումը տնտեսական աճի շարժիչ ուժն է և տնտեսական հնարավորություններ է ստեղծում: Իր խոսքում Տատյանա Վալովայան հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական ցուցանիշներին:

«Դրանք շատ ավելի լավն են ու դրական, քան միության միջին ցուցանիշները»,- ասել է Տատյանա Վալովայան` ընդգծելով, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է +2,8%, ինչն էականորեն ավելին է, քան միության երկրներում ընդհանուր առմամբ:

Արտադրության տնտեսական աճը, նախարարի խոսքով, աճել է 8 տոկոսով:

Տատյանա Վալովայան ներկայացրել է ԵԱՏՄ երկրների շուկաների վիճակը: Ըստ այդմ` այդ շուկայի ծառայությունների կեսից ավելին գործում է մեկ միասնական շուկայի ռեժիմում: